2010 թ. հունվար-փետրվար ամիսներին Ադրբեջանը Վրաստանի առեւտրային գործընկերների շարքում զբաղեցրել է երկրորդ տեղը։ Վիճակագրական տվյալներով, հաշվետու շրջանում Ադրբեջանի հետ առեւտրաշրջանառությունը կազմել է 83.1 մլն դոլար կամ ընդհանուր շրջանառության 10.2 տոկոսը։ Անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ Ադրբեջանի հետ առեւտրաշրջանառությունն ավելացել է 7.4 տոկոսով։ Արտահանումը Վրաստանից Ադրբեջան կազմել է 28.7 մլն դոլար։ Արտահանվել են ավտոմոբիլներ, ցեմենտ, խոշոր եղջերավոր անասուններ, բուժիչ միջոցներ, ընկույզ եւ այլ ապրանքատեսակներ։ 2010 թ. հունվար-փետրվար ամիսներին Ադրբեջանից Վրաստան կատարված ներկրումը 54.4 մլն դոլար է կամ ընդհանուր ներկրման 99.1 տոկոսը։ Ներկրվել են նավթ եւ նավթամթերք, նավթային գազեր եւ ածխաջրածիններ, արեւածաղկի ձեթ, մարգարին, էթիլային պոլիմեր եւ այլ ապրանքատեսակներ։
Հասանելի է
русскийՏեղադրություն



























