Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանը վերադարձել է Դուբայից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նա` Մարգար Օհանյանը:
Նա նշեց, որ Դուբայում հանգստանալու էր մեկնել, որ Դուբայում հանգստացել է ընկերոջ հետ եւ այնտեղ Սամվել Ալեքսանյանին, Սամվել Կարապետյանին եւ Գագիկ Ծառուկյանին չի հանդիպել: Խոսելով առաջիկա անելիքների մասին ասաց, որ դեռ հանգստանում է եւ որոշ ժամանակ անց կխոսի առաջիկա անելիքների մասին: «Ամեն ինչ նորմալ է պարզապես դեռ ցանկանում եմ հանգստանալ»,- ավելացրեց Մարգար Օհանյանը:
Նշենք, որ «Ժողովուրդ»–ի լավատեղյակ աղբյուրները հայտնել էին, որ նախկին ՃՈ պետ Մարգար Օհանյանը Դուբայում էր մեկնել։ Նշվում էր նաեւ, որ Մ. Օհանյանը միացել է այժմ Դուբայում իրենց հանգիստը վայելող տրիոյին՝ Աժ ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ալեքսանյանին, ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանին եւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին:




























