Եթե անգամ Վիլնյուսում որեւէ փաստաթուղթ չստորագրվի, դա չի վկայում, որ Հայաստանի ու Եվրամիության հարաբերությունները շատ վատ վիճակում են: Այս մասին այսչօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Նորավանք» գիտակրթական կենտրոնի տնօրեն Գագիկ Հարությունյանը:

«Մենք ԵՄ հետ հարաբերությունների արդյունքում հսկայական փորձ ենք կուտակել: Հայաստանի վարկանիշը բարձրացել է, քանի որ իմաստուն որոշ ում ենք կայացրել՝ անվտանգությունն ապահեվելու տեսանկյունից: Կարծում եմ, որ Հայաստանի ու Եվրամիության հարաբերությունները կամրապնդվեն»,-ընդգծել է Հարությունյանը՝ կարծիք հայտնելով, որ Հայաստանն ու Վրաստանը, հարցին մոտենալով տարբեր կողմերից, պետք է փորձեն սինթեզել եվրոպական ու եվրասիական փորձը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 28 – 29-ին Վիլնյուսում կկայանա «Արեւելյան գործընկերության» հերթական գագաթաժողովը, որի ընթացքում ծրագրվում է Ասոցացման մասին համաձայնագիր ստորագրել Ուկրաինայի, նախաստորագրել՝ Վրաստանի ու Մոլդովայի հետ: