2010թ. մարտին 2009թ. մարտի համեմատ սպառողական գներն աճել են 8.8%-ով, այդ թվում՝ պարենային ապրանքների գներն աճել են (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)` 6.3%-ով, ոչ պարենային ապրանքներինը` 14.3%-ով, ծառայությունների սակագներինը`10.6%-ով:

Իսկ ահա եթե 2010-ի մարտի գները համեմատում ենք 2005-ի մարտի հետ, ապա գնաճը կազմել է 29.4 տոկոս, այդ թվում ՝ պարենային ապրանքների գներն աճել են (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 28%-ով, ոչ պարենային ապրանքներինը՝ 22%-ով, ծառայությունների սակագներինը՝ 36.0%-ով:

2010թ. մարտին 2009թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գներն աճել են 2.9%-ով, այդ թվում՝ պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 4.3%-ով, ոչ պարենային ապրանքներինը՝ 1.1%-ով, ծառայությունների սակագներինը՝ 1.3%-ով:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2010թ. մարտին, փետրվարի համեմատ, ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.8% գնաճ, այդ թվում՝ պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գներն աճել են 0.9%-ով, ոչ պարենային ապրանքներինը` 0.8%-ով, իսկ ծառայությունների ոլորտում գրանցվել է սակագների 0.8% հավելաճ: