Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում, նոյեմբերի 18-ին, ահազանգ է ստացվել, որ օդանավակայանի ժամանման սրահի ծառայողական մուտքի աղբարկղը դատարկելուց հավաքարարը 2 փամփուշտ է գտել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ աղբարկղից հայտնաբերվածը 7.62 մմ տրամաչափի 2 փամփուշտ է, որոնք ուղարկվել են փորձաքննության:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:




























