Մի շարք երկրների մոտ՝ Եվրասիական միության պոտենցիալ մասնակիցների ու ՀԱՊԿ անդամ-պետությունների, բավականի սառը վերաբերմունք ունեն իրենց դաշնակիցների անվտանգության հարցերի նկատմամբ: Այս մասին այսօր հայտարարել է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը՝ ելույթ ունենալով «Եվրասիայի անվտանգությունը. Գաղափարախոսություն ու աշխարհաքաղաքականություն» զեկույցով:

Նրա կարծիքով՝ միաբեւեռ համակարգն ակտիվորեն վերափոխվում է բազմաբեւեռ համակարգի եւ օրինաչափ է, որ նոր աշխարհում ծնվում են նոր ինտեգրացիոն ու քաղաքական նախագծեր:

Հարությունյանն ընդգծել է, որ անհրաժեշտ է առանձնացնել եվրասիական ինտեգրացիայի վերաբերյալ որոշ խնդիրներ, որոնց թվում գլխավոր տեղ են զբաղեցնում հենց ռազմա-տեղեկատվական բնույթի հարցերը: Նա նաեւ հավելել է, որ դաշնակիցները պետք է ընդհանուր ըմբռնում ու պատկերացումներ ունենան պայմանական հակառակորդների մասին: Իսկ ստեղծված իրավիճակը, նրա համոզմամբ, պետք է անբավարար համարել: