Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է իտալական «Տոտո գրուպ» ընկերության ներկայացուցիչներին եւ նրանց հետ քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Կողմերն անդրադարձել են փոխգործակցության հնարավորություններին, մասնավորապես, ավիացիոն եւ արդյունաբերության ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացմանը:

«Տոտո գրուպ»-ի ներկայացուցիչների խոսքով՝ իրենք մեծապես հետաքրքրված են Հայաստանում տարբեր ներդրումային ծրագրերի իրականացմամբ եւ պատրաստ են երկկողմ համագործակցության: 

Տիգրան Սարգսյանը ողջունել է իտալական ընկերության նախաձեռնությունը եւ հանձնարարել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանին՝ աշխատել իտալացի գործընկերների հետ եւ քննարկել համագործակցության հնարավորությունները: