Հայաստանում տնտեսական աճը 2013-ին կկազմի 3-4 տոկոս, հայտարարել է Հարավային Կովկասի հարցերով Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Հենրի Կերալին՝ Երեւանում այսօ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
«Դա այնքան էլ վատ ցուցանիշ չէ՝ հաշվի առնելով ԱՄՀ-ի 2,9 տոկոսանոց կանխատեսումը»,-ընդգծել է Կերալին: Ռուսաստանի համար ԱՄՀ-ն կանխատեսում է 2.5 տոկոսանոց աճ՝ «չնայած բնական ռեսուրսների հսկայական բազային»:
ՀԲ-ն առայժմ չի ավարտել հաջորդ տարվա համար կանխատեսումները, սակայն հուսով է, որ այդ ցուցանիշը կկազմի 4 -5 տոկոս, ինչը երկու անգամ գերազանցում է ՎԶԵԲ-ի կանխատեսումը:
Կերալինը հաղորդել է, որ միջոցները բաշխվելու են ՀԲ տարբեր կառույցների միջոցով՝ IBRD, IDA եւ IFC:





























