Երևանի Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի առջեւ հավաքված՝ «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանի որդին ու ընկերներն այս պահին սպասում են դատարանի որոշմանը։
Քիչ առաջ ոստիկանների հսկողությամբ ՀՀ Արդարադատության նախարարության Կենտրոն քրեակատարողական հիմնարկից դատարան է բերվել նոյեմբերի 5-ի բախումների ժամանակ ձերբակալված, ապա կալանավորված Շանթ Հարությունյանը։ Դատարանը քննարկում է նրա դատահոգեբուժական փորձաքննության ենթարկելու նպատակով հոգեբուժարան տեղափոխելու հարցը:
Նիստը դռնփակ է։




























