Հայաստանը 2014-17 թվականներին Համաշխարհային բանկից կստանա 873 մլն դոլար  գործընկերության ռազմավարության շրջանակներում: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀԲ Հարավային Կովկասի հարցերով տնօրեն Հենրի Քերալին: Ծրագրի մանրամասները ՀԲ պատվիրակությունը քննարկում է Հայաստանի կառավարության հետ:

Այդ միջոցների հիմնական մասը ստացվելու է Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջոցով: Հայաստանը IBRD-ից կստանա 595 մլն դոլար եւ 84,5 մլն դոլար էր Զարգացման միջազգային ասոցիացիայից (IDA), որը միջոցներ է հատկացնում ավելի արտոնյալ պայմաններով:

ՀԲ ստորաբաժանում հանդիսացող Միջազգային ֆինանսական կորպորացիայից կստացվի 160-190 մլն դոլար: «Մենք դեռ չենք որոշել՝ ինչպես են բաշխվելու այդ միջոցները, բայց հիմնական մասը կազմելու է վարկավորումը՝ շուկայականից ավելի արտոնյալ պայմաններով»,- ասել է Քերալին: