Այս տարի բարեհաջող են անցել «Արեւմուտք-2013» ռուս-բելառուսկան ռազմավարական վարժանքները: Ակնկալվում է առաջիկայում տարածաշրջանային բանակային խմբավորումներ ստեղծել Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի ու Տաջիկստանի մասնակցությամբ: Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է Կրեմլի պաշտոնական կայքը:
«Ցանկանում են կրկին ընդգծել, որ բոլոր նորամուծությունները պետք է արդյունավետ պրակտիկ մշակման ենթարկվեն: Այս պատճառով շարունակելու ենք ռազմական շրջանների, ռազմավարական ուժերի ու ընդհանուր նշանակության ուժերի մարտունակության ստուգումները, ընլայնելու ենք մեր ավանդական դաշնակիցների հետ համագործակցությունը»,-հայտարարել է Պուտինը:
Նա նաեւ ընդգծել է Բելառուսի, Հայաստանի ու Ղազախստանի հետ ՀՀՊ համակարգերի ստեղծման մտադրությունը:





























