Սանկտ Պետերբուրգի դատարանը որոշում է կայացրել երկու միլիոն ռուբլի գրավի դիմաց ազատ արձակել Greenpeace-ի ակտիվիստուհի Անա Պաուլու Ալմինանու Մասիելին՝ Բրազիլիայից, նավի նորզելանդացի էլեկտրիկ Դեւիդ Հաուսմանին եւ նրա հայրենակից Կամիլու Սպեցիալեին, ինչպես նաեւ լեհ Տոմաշ Ձեմյանչուկին, Իտալիայի քաղաքացի Կրիստինա Դալեսանդրոյին ու կապիտանի օգնական կանադացի Փոլ Ռուժիցկիին: Այս մասին իր Twitter-ում հաղորդել են բնապահպանական կազմակերպության ներկայացուցիչները:
Իր ակտիվիստներին ազատ արձակելու համար գումար է տրամադրելու Greenpeace International-ը, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:





























