Ֆրանսիական դատախազությունը չի հաստատել Parisien թերթի տեղեկությունը «փարիզյան հրաձիգի» ձերբակալության մասին, երեքշաբթի հաղորդել է Reuter գործակալությունը:
Տեղական ժամանակով ժամը 14.00-ի սահմաններում Parisien թերթը գրել էր այն մասին, որ ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել տղամարդու, ով Liberation թերթի խմբագրության ու BFMTV հեռուստաընկերության շենքերի վրա հարձակման, ինչպես նաեւ Փարիզի արվարձանում Societe General բանկի գլխավոր գրասենյակի վրա համար երկրորդ օրն է հետախուզման մեջ է:
Սակայն Reuter գործակալության տվյալներով, որը վկայակոչում է դատախազությունում առկա աղբյուրին, չարագործը շարունակում է գտնվել ազատության մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Նախորդ ուրբաթ զինված տղամարդը ներխուժել էր BFMTV հեռուստաընկերության գրասենյակ, սպառնացել լրագրողներին ու թաքնվել: Երկուշաբթի առավոտյան անհայտ անձը ներխուժել է Liberation թերթի խմբագրություն ու կրակել այնտեղ գտնվող անձնանց ուղղությամբ, որի հետեւանքով լուրջ վնասվածք է ստացել լուսանկարչի օգնականը: Շուտով հրաձգություն է սկսվել Societe General բանկի գլխավոր գրասենյակի մոտ Փարիզի Դեֆանս արվարձանում: Չարագործն այնտեղ պատանդ է վերցրել վարորդի ու նրա մեքենայով ուղղվել է Ելիսեյան դաշտեր:





























