Առաջիկա գիշերը եւ վաղը ցերեկը Հայաստանի առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են թույլ տեղումներ եւ մառախուղ: Քամին արեւելյան 3-8 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 20-ի ցերեկը կնվազի 3-4 աստիճանով, Լոռիում, Տավուշում եւ Սյունիքում՝ 8-10 աստիճանով:
«Հայպետհիդրոմետի» տվյալներով, Երեւանում սպասվում է ամպամածություն, ժամանակ առ ժամանակ հնարավոր է թույլ անձրեւ եւ մառախուղ: Գիշերը մայրաքաղաքում կլինի +1+3, ցերեկը` +9+11:
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում՝ գիշերը՝ -1-6, ցերեկը՝ +1+5,
Կոտայքում՝ գիշերը՝ -1-6, ցերեկը՝ +1+5,
Գեղարքունիքում՝ գիշերը՝ -1-6, ցերեկը՝ +1+5,
Լոռիում՝ գիշերը՝ 0-5, ցերեկը՝ 0+4,
Տավուշում՝ գիշերը՝ 0+4, ցերեկը՝ +2+6,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -1-6, ցերեկը՝ +1+5,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +7+10,
Արարատում՝ գիշերը՝ 0+4, ցերեկը՝ +8+12,
Արմավիրում՝ գիշերը՝ 0+4, ցերեկը՝ +8+12,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -1-6, ցերեկը՝ +1+5,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ 0+4, ցերեկը՝ +8+12,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +4+7,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ -1+2, ցերեկը՝ +1+4,
Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +3+6:





























