4 մարդ զոհվել է, եւս 10-ը վիրավորվել են սիրիական գրոհայինների կողմից հալեպի քաղաքապետարանի գնդակոծման հետեւանքով: Այդ մասին հայտնել է սիրիական պետական ՍԱՆԱ  գործակալությունը:

Դամասկոս քաղաքում ահաբեկիչները արկ են արձակել, որը ընկել է Օմայյանների մզկիթի վրա: Զգալի նյութական վնաս է հասցվել, սակայն զոհեր չեն եղել:

9 մարդ վիրավորվել են Աբբասիին շրջանի եւ Բաղդադ փողոցի գնդակոծման ժամանակ:  Մի արկ ընկել է «Կարմիր մահիկի» հիվանդանոցի վրա, մեկ արկ էլ դպրոցի մոտ: Բազմաթիվ մարդիկ վիրավորվել են, շենքերին եւ կայանված մեքենաներին  զգալի վնաս է հասցվել: