ԱՄՆ-ում Ջեֆերսոն շրջանի դատարանը 18-ամյա դեռահաս Օսթին Սիգին ցմահ ազատազրկման է դատապարտել` տասնամյա աղջկա սպանության համար, հայտնում է KUSA հեռուստաալիքը: Բացի ցմահ ազատազրկումից, Սիգին դատապարտել են նաեւ հավելյալ 86 տարվա ազատազրկման` սպանության հետ կապված մնացած կետերով:

Սիգը խոստովանել է հանցանքը` իր արարքն անվանելով «սատանայական»: Դատախազությունը պահանջել էր նրան նախապատրաստել ցմահ ազատազրկման եւ 99 տարվա բանտարկության: Պաշտպանությունը ցանկանում  էր հասնել 40 տարվա ազատազրկումից հետո պայմանական վաղաժամկետ ազատուման` դատապարյալի երիտասարդ տարիքը հաշվի առնելով, նշում է Associated Press-ը:

Ըստ փորձագետների` այժմ հանցագործը պայմանական վաղաժամկետ ազատման հույս կարող է ունենալ միայն 101 տարի հետո: Բողոքարկումը, ամենայն հավանականությամբ, պատիժը չի մեղմացնի, հաղորդում է  Lenta.ru-ն:

Օսթին Սիգին մեղավոր են ճանաչել Ջեսիկա Ռիջուեյի առեւանգման, սեռական բռնության եւ սեռական շահագործման ենթարկելու մեջ, ինչից հետո նա սպանել եւ  անդամահատել էր աղջկան:  Հանցագործությունը կատարվել էր 2012թ. հոկտեմբերին, երբ Սիգը 17 տարեկան էր: