Հայաստանի գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հրամանով արդարադատության երկրորդ դասի խորհրդական Համբարձում Մելիք-Սարգսյանը նշանակվել է Արարատի մարզի դատախազ` ազատվելով Սեւանի կայազորի զինվորական դատախազի պաշտոնից:

Արարատի մարզի նախկին դատախազ Սարգիս Մնացականյանն ազատվել է աշխատանքից` սեփական դիմումի համաձայն եւ նշանակվել գլխավոր դատախազության «Հետաքննության եւ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող» վարչությունում` որպես ավագ դատախազ:

ՀՀ գլխավոր դատախազի մեկ այլ հրամանով Քրիստինե Մելքոնյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական` զանգվածային լրատվության միջոցների հետ համագործակցության հարցերով: