Երեւանի Մարգարյան եւ Ֆուչիկի փողոցների խաչմերուկում նոյեմբերի 19-ին, ժամը 02.00-ին, իրար են բախվել «Ռենո» եւ «Սամանդ» մակնիշի ավտոմեքենաներ: Պատահարի հետեւանքով վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նոյեմբերի 19-ին, ժամը 07.30-ին, Երեւանի Ծովակալ Իսակովի պողոտայի եւ Էջմիածնի հին խճուղու խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ» եւ «ԳԱԶ 24» մակնիշի ավտոմեքենաներ: Պատահարի հետեւանքով «ԲՄՎ»-ի վարորդը եւ «ԳԱԶ 24»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Նոյեմբերի 19-ին, ժամը 22.20-ին, Երեւանի Արցախի պողոտայի թիվ 23/5 հասցեի դիմաց իրար են բախվել «ԲԻԴ» եւ «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ: «ԲԻԴ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Բոլոր դեպքերով կատարվում է քննություն:




























