Օմբուդսմենի խորհրդականն այսօր՝ նոյեմբերի 20-ին այցելել է «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում գտնվող եւ դեռեւս հոգեբուժարան չտեղափոխված Շանթ Հարությունյանին:
Պաշտպանի աշխատակազմից հայտնում են, թե առանձնազրույցի ընթացքում Շանթ Հարությունյանի վարքագիծը հանգիստ էր, որեւէ բողոք չի ներկայացրել ներկա իրավիճակից: Սակայն Շանթ Հարությունյանը մտահոգություն է հայտնել հոգեբուժարանում իր նկատմամբ հնարավոր սանդրանքների վերաբերյալ, ինչպես նաեւ ընդգծել է իր անվտանգության ապահովման անհրաժեշտությունը` հաշվի առնելով նաեւ իր` նախկինում իրավապահ մարմինների աշխատակից լինելու հանգամանքը: Օմբուդսմենի խորհրդականին խնդրել է հոգեբուժարան տեղափոխման առաջին իսկ օրից տեսակցել իրեն՝ հնարավոր խնդրահարույց հարցերն ուշադրության տակ պահելու նպատակով:
Պաշտպանի հանձնարարությամբ արդեն նախապատրաստվել է պաշտոնական գրություն Շանթ Հարությունյանի անվտանգության ապահովման միջնորդությամբ:
Պաշտպանը հետեւողական է լինելու, որպեսզի հոգեբուժարանում ապահովվի Շանթ Հարությունյանի անվտանգությունը, իսկ Պաշտպանի ներկայացուցիչները պարբերաբար կայցելեն նրան:





























