Չորս անչափահաս երեխաններին մուրացկանության մեջ ներգրաված մայրը Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով մեղավոր է ճանաչվել եւ նրա նկատմամբ նշանակել է ազատազրկում՝ 3 տարի ժամկետով, սակայն դատարանը կիրառել է նաեւ համաներում  եւ նրան ազատել պատժի կրումից: Այս մասին հաղորդում է «Փաստինֆոն»:

41-ամյա Աղավնի Ներսիսյանը մարդկանց մոտ խղճահարություն առաջացնելու նպատակով իր անչափահաս երեխաններին իր հետ տարել է մուրացկանության: Մասնավորապես, ըստ մեղադրանքի՝ Ա.Ներսիսյանը 1999թ.ծնված Ռուզաննային եւ 2002թ. ծնված Իսպիրին մուրացկանության մեջ է ներգրավել մինչեւ 2012թ. աշունը, իսկ 2001թ. ծնված Սիրանուշին եւ 2008թ. ծնված Արսենին` մինչեւ  2013թ. մարտ ամիսը, որի շնորհիվ, ըստ նախաքննական մարմնի, նա կարողացել է ավելի շատ գումարներ մուրալ:    

Աբովյան քաղաքի բնակչուհին մինչեւ ամուսնանալը` 1997 թվականը, իր` ներկայումս հանգուցյալ մոր հետ եւ դրանից հետո նույնպես տարիներ շարունակ զբաղվել է մուրացկանությամբ: Ա. Ներսիսյանն ամուսնությունից հետո Երեւան եւ Աբովյան քաղաքների տարբեր վարչական շրջանների մարդաշատ վայրերում մինչեւ 2013թ. մարտ ամիսը  շարունակել է զբաղվել մուրացկանությամբ: 

Պարզվել է նաեւ, որ Ռուզաննա եւ Իսպիր Ներսիսյանները, հաճախ ներգրավված լինելով իրենց մոր կողմից մուրացկանության, վերջին 1-2 տարիներին շահագործվել են մորեղբոր եւ նրա կնոջ կողմից: Այդ ընթացքում նրանց մորը գումար վաստակելուն օգնել են մյուս քույրն ու եղբայրը՝ Սիրանուշ եւ Արսեն Ներսիսյանները:

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում