Ավելի քան երեսուն փաստաթղթեր ու որոշումներ են ընդունվել ԱՊՀ վարչապետների խորհրդի նիստի արդյունքում: Մասնավորապես, որոշում է ստորագրվել ազատ առեւտրի գոտում մասին համաձայնագիրը կյանքի կոչելու:
Նիստի արդյունքում ԱՊՀ անդամ-պետությունների համագործակցության հայեցակարգ է ընդունվել՝ էներգիայի աղբյուրների շահագործումը վերսկսելու ուղղությամբ:
Հաստատվել է նաեւ Հայրենական մեծ պատերազմի 70-ամյակի կապակցությամբ միջոցառումների ծրագիրը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:





























