Սիրիայի պետական հեռուստատեսությունը հաղորդել է Բանակի եւ Զինված ուժերի հրամանատարության հայտարարությունը, որտեղ ասվում է Դամասկոս նահանգի Կարա քաղաքի նկատմամբ լիարժեք վերահսկողությունը վերականգնելու մասին:
Հայտարարության մեջ ընդգծվում է, որ բանակը ոչնչացրել է մեծ թվով ահաբեկիչների, որոնք պատսպարվել էին քաղաքում եւ այնտեղ քաոս ստեղծել, ինչպես նաեւ փորձել էին կաթվածահար անել Դամասկոս-Հոմս դաշնային մայրուղով երթեւեկությունը: Դամասկոս քաղաքի հյուսիսային արվարձաններում ծայրահեղական-ահաբեկչական խմբավորումների ոչնչացումը գերագույն հրամանատարությունն անվանել է կարեւորագույն քայլ: «Կարա քաղաքի նկատմամբ հսկողության վերականգնումը կփակի ահաբեկիչների ճանապարհը դեպի Լիբանանի սահման եւ Ալ Կալամոն արեւելյան շրջան», - նշվում է հայտարարության մեջ:





























