ԵԱՀԿ ՄԽ ամերիկյան համանախագահ Ջեյմս Ուորլիքը գոհ է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահի հանդիպման արդյունքներից:
«Ես գոհ եմ այդ հանդիպման արդյունքներից եւ ես անհամբեր եմ որոշելու մյուս քայլերը ԱԳ նախագահների հանդիպման ընթացքում, որը կկայանա Կիեւում դեկտեմբերի սկզբին»,-ասել է նա, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցներից:
Ուորլիքի խոսքով՝ այդ հանդիպումը ընդամենն առաջին քայլն է, որպեսզի կրկին ակտիվանա խաղաղ գործընթացը, հեռացվի այդ հակամարտության արդյունքում տառապող մարդկանց անհանգստությունը:
Երեքշաբթի Ադրբեջանն ու Հայաստանը հանդիպել են Վիեննայում, որտեղ քննարկել են հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորումը:





























