«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում այսօր՝ նոյեմբերի 20-ին, կայացել է 600 հազար ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 405.50 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 405.50 դրամ:
Հայաստանի Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից էլ հայտնում են, թե այսօր ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 405.01 դրամ (աճել է 0,21 դրամով): Եվրոյի փոխարժեքը կազմել է 547.61 դրամ (աճը՝ 0.73 դրամ), ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 12.34 դրամ (նվազում 0.05 դրամով), իսկ բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 653.20 դրամ (աճը՝ 1.71 դրամ):





























