«Սպառողների աջակցության կենտրոնը» մրցանակներ է շնորհել «Հայաստանի ժողովրդական ապրանքանիշի» քվեարկության հաղթողներին: Նոյեմբերի 20-ի մամուլի ասուլիսում հասարակական կազմակերպության նախագահ Աշոտ Միրզոյանը հայտարարել է, որ քվեարկությունը տեղի է ունեցել համացանցով, ընդ որում՝ շատ արտադրողներ նույնիսկ չեն էլ իմացել այդ մասին: «Դրա շնորհիվ հուսով ենք, որ մեզ հաջողվել է փարատել այն կասկածները, թե բիզնեսը միջամտում է քվեարկության ընթացքին», – ասել է Միրզոյանը: Քվեարկությունը տեղի է ունեցել աշնանը`armproduct.am կայքում:
10 անվանակարգերում հաղթող են դարձել «Նոյյանը» (հյութեր), «Բեկոնը» (մսամթերք), «Վեդի ալկոն» (գինի), «Կալինինոն» (պանիր), «Բջնին» (հանքային ջուր), «Աշտարակ կաթը» (թթվասեր), «Արարատը» (կոնյակ), «Արտաշատի պահածոների գործարանը» (բանջարեղենի պահածոներ), «Մաքուր ջուրը» (ջուր), «Հայկական չրերը» (չրեր), «Գրանդ Քենդին» (շոկոլադապատ չրեր): Ըստ Միրզոյանի` մրցույթը կանցկացվի պարբերաբար:





























