ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով նոյեմբերի 20-ին Մոսկվա է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանի գլխավորած պատվիրակությունը:
ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե նիստի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարն երկկողմ հանդիպումներ կունենա ԱՊՀ մասնակից պետությունների իր գործընկերների հետ, որոնց ընթացքում կքննարկվեն ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցության հիմնահարցեր, ինչպես նաեւ կամփոփվեն պաշտպանական գերատեսչությունների գործունեության ընթացիկ տարվա արդյունքներն ու կստորագրվեն 2014թ. երկկողմ համագործակցության պլանները:





























