Հիսուս Քրիստոսին լրիվ օրինականորեն են խաչել, պնդում է իսպանացի գիտնականը: Քրիստոսի նկատմամբ դատավարությունը նույնպես ընթացել է այդ ժամանակների օրինական ընթացակարգերի համաձայն: Նման եզրակացություն է արել Սեւիլիայի համալսարանի հռոմեական իրավունքի պրոֆեսոր Խոսե Մարիա Ռիբաս Ալբան:

Նա 25 տարի ուսումնասիրել է Քրիստոսի նկատմամբ դատավարությունը, որի արդյունքում հանդես է եկել 300-էջանոց հրապարակմամբ:

Գիտնականի կարծիքով՝ անձին, որին քրիստոնյաները համարում են Աստծո որդի, ներկայացվել են սրբապղծության եւ իշխող միապետին վիրավորելու մեղադրանքներ: Այդ երկու մեղադրանքները փոխկապակցված են, թեեւ այդ հանցագործություններից մեկը հիմա կանվանեին քաղաքական, մյուսը՝ կրոնական: Գիտնականը պնդում է, որ այդ մեղադրանքները սարքած չեն եղել, ինչպես ընդունված է մտածել, գրում է իսպանական The Local պարբերականը: