Աբխազական երկաթուղու բացումը կարող է 20 տոկոսով նվազեցնել Հայաստան-Ռուսաստան փոխադրումների արժեքը: Այդ մասին նոյեմբերի 20-ին հայտարարել է արցախցի տնտեսագետ, Ստեփանակերտի պետական համալսարանի դասախոս Կարեն Հովսեփյանը Երեւանում Աբխազական երկաթուղու վերականգման տնտեսական նպատակահարմարության քննարկման ժամանակ: Համապատասծան հետազոտություններ են անցկացրել հայ, վրացի ու աբխազ տնտեսագետները «International Alert» կազմակերպության նախագծի շրջանակներում ու արդեն Թբիլիսիում եւ Սուխումում ներկայացրել են արդյունքները:
Հովսեփյանը նշել է, որ այդ 20 տոկոսը կարող է տատանվել 15-25 շրջանում՝ կախված փոխադրման հեռավորությունից: «Կրճատումը հնարավոր է հիմնականում նրա շնորհիվ, որ կվերանա նավափոխադրումների անհրաժեշտությունը»,- պարզաբանել է փորձագետը՝ հիշեցնելով, որ ռուսական «Կովկաս» նավահանգստում բեռնաթափման վճարը կազմում է մետ 3800 դոլար վագոնի դիմաց: Երկաթուղու բացմամբ վերաբեռնման ծախսերը կվերանան. «Բացի այդ, փոխադրումները 5-10 օրով կկրճատվեն, նշանակում է ավելի հարմար կդառնան կապիտալի արագ շրջանառության հաշվին»:
Հովսեփյանը հավելել է, որ դրականորեն կազդի նաեւ արտահանողների համար տեքստիլ բնագավառում ու շինանյութերի արտահանման ժամանակ, ինչպես նաեւ մետաղական նյութերի, որոնք Հայաստանից արտահանվող ապրանքների թվում հիմնական դիրք են գրավում:
Շահառու կարող են դառնալ նախագծերը երկաթգծի գոտում` գործող(սեւ պղնձի արտադրությունն Ալավերդիում եւ առաջիկայում գործարկվել պատրաստվող Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը) եւ պոտենցիալ (Հրազդանում որոնվող երկաթի հանք): Թեղուտի հանքավայրի դեպքում, որի զարգացմանը կարող է նպաստել երկաթուղին, պետական բյուջեն կարող է հարստանալ տարեկան 40 - 45 մլն դոլար հարկային վճարումներով:





























