Երեւան ժամանած Քուվեյթի մայրաքաղաք Էլ-Քուվեյթի նահանգապետարանի պատվիրակության անդամները նահանգապետարանի աշխատակազմի ղեկավար Նասեր Տաքի Աբդ Ալհուսեյն Ռաջաբի գլխավորությամբ այցելել են Մատենադարան։

Հյուրերը ծանոթացել են հայկական գրագրության հնագույն նմուշներին, ինչպես նաեւ Մատենադարանում պահպանվող արաբական ձեռագրերին։