Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը Սանկտ Պետերբուրգում հանդիպել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւին եւ քննարկել  Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության գործընթացը, մասնավորապես առաջիկայում նախատեսվող աշխատանքները: 

Զրուցակիցները բարձր են գնահատել հայ-ռուսական հարաբերությունների ներկա մակարդակը եւ քննարկել երկու դաշնակից երկրների փոխգործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Հայաստանի եւ Ռուսաստանի կառավարությունների ղեկավարները կարեւորել են երկու պետությունների միջեւ տնտեսական, մշակութային, հումանիտար եւ այլ բնագավառներում համատեղ նախանշված ծրագրերի հաջող իրականացումը եւ նոր նախագծերի մշակման ուղղությամբ աշխատանքների շարունակականության ապահովումը:

ՀՀ եւ ՌԴ վարչապետերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել երկկողմ հանդիպումները՝ քննարկելու հայ-ռուսական հարաբերություններին առնչվող ծրագրերն ու հարցերը:

Այսօր երեկոյան վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը կվերադառնա Երեւան: