Մարտի 29-ից ապրիլի 2-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 57,922,368 դոլար` 397,72 դրամ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 80,843,054 ԱՄՆ դոլար` 400.30 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ ԲԲԸ-ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 19,61 միլիոն դոլարի առք և վաճառք` 401.46 դրամ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Նույն ժամանակահատվածում միջբանկային շուկայում իրականացվել է 205,000 դոլարի առք և վաճառք` 397.07 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Մարտի 22-ից 28-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 18.7 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը` 30.3 մլն ԱՄՆ դոլար: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԲ-ից:



























