2014-ի մայիսից «Air France» ավիաընկերությունը կավելացնի Երեւան-Փարիզ չվերթերի քանակը՝ դրանց թիվը շաբաթական 4-ից 6-ի հասցնելով, իսկ հուլիսին ու օգոստոսին՝ չվերթերը կիրականացվեն ամեն օր: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «SABERATOURS - SEVAN» ընկերության նախագահ Լեւոն Բաղդասարյանը: Նրա խոսքով՝ դա նպաստելու է զբոսաշրջության, ինչպես նաեւ երկրների միջեւ քաղաքական հարաբերությունների զարգացմանը:

Իր հերթին Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն ընդգծել է, որ դա հրաշալի նորություն է, ինչի համար շնորհակալություն է հայտնել Բաղդասարյանին, քանի որ նրան հաջողվել է համոզել «Air France»-ին ավելացնել չվերթների քանակը:

NEWS.am-ի թղթակցի հարցին, թե ինչպես է նա գնահատում երկու երկրների միջեւ զբոսաշրջության զարգացումը, դեսպանն ընդգծել է, որ այդ ոլորտը բավականին ակտիվ է զարգանում: Չնայած որ այս պահի դրությամբ վիճակագրական տվյալներ չկան, սակայն իրավիճակն այնպիսին է, որ Երեւան-Փարիզ չվերթի տոմսերը պետք է նախապես պատվիրել, ինչը նշանակում է, որ գնալով ավելի շատ ֆրանսիացի զբոսաշրջիկներ են այցելու Հայաստան: Դեսպանը նաեւ նշել է, որ տարեկան ֆրանսիացի զբոսաշրջիկների թիվը ավելանում է 10 – 15 տոկոսով: Ֆրանսիայից Հայաստան է ժամանում մոտ 15000- 20000 ֆրանսիացի զբոսաշրջիկ: