Ես լիովին համամիտ եմ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարություններին՝ կապված ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն՝ մեկնաբանելով Վիեննայում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումն ու դրան հաջորդած ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը:
Դեսպանն ընդգծել է նախագահների հանդիպման փաստի կարեւորությունը այն համատեքստում, որ նախորդ հանդիպումը կայացել է Սաոչիում 2012-ին. «Շատ կարեւոր է, որ հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել խթանել հետագա բանակցային գործընթացը՝ կապված հակամարտության խաղաղ կարգավորման հետ»:
Անդրադառնալով հանդիպման արդյունքների նշանակությանը՝ դեսպանն ընդգծել է, որ հեռանկարներ են հայտնվել՝ բանակցությունները հետագայում շարունակելու ու բանակցային գործընթացը խթանելու. «Հարկավոր է օգտվել ստեղծված հնարավորությունից, քանի որ ԵԱՀԿ ՄԽ միջնորդությամբ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի»:





























