Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն, չնայած բանտարկյալի կարգավիճակին, կրկին գլխավորել է երկրի ամենաազդեցիկ կանանց ցուցակը, որը պարբերաբար կազմում է ուկրաինական հեղինակավոր «Ֆոկուս» ամսագիրը:
Ուկրաինայի 100 ամենաազդեցիկ կանանց ութերորդ վարկանիշը հրապարակվել է նոյեմբերի 21-ին` ամսագրի կայքում:
Ըստ խմբագրության, թեեւ երկամյա բանտարկությանը, Տիմոշենկոյի հեղինակությունն ավելի է աճել: Հատկապես այժմ, երբ նրա ճակատագրից է կախված երկրի աշխարհաքաղաքական ապագան` ԵՄ-ի հետ Ուկրաինայի ասոցացման համաձայնագրի ստորագրումը: Վարկանիշում իրենց դիրքերն են պահպանել նաեւ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Իրինա Աիմովան եւ «ԱՆՏԻՍՊԻԴ» հիմնադրամի հիմնադիր Ելենա Պինչուկը` զբաղեցնելով համապատասխանաբար երկրորդ եւ երրորդ տեղերը:
Վարկանիշի մասնակիցներին գնահատել են երկրի ազդեցիկ տղամարդիկ, որոնք պետք է ընտրեին գիտության, սպորտի, շոու բիզնես եւ բժշկության, բիզնեսի բնագավառի հարյուր ամենաազդեցիկ կանանց:





























