Թուրքիայի մայրաքաղաքում վարչապետի գրասենյակի դիմաց ոստիկանները անծանոթ անձին կասկածելով ահաբեկիչ լինելու մեջ՝ օդ կրակելու միջոցով նրան վնասազերծել։
Թուրքական Internethaber կայքի փոխանցմամբ՝ նոյեմբերի 21-ի կեսօրին, Թուրքիայի վարչապետի գրասենյակի մոտ անծանոթ անձի տարօրինակ պահվածքը ստիպել է ոստիկաններին ենթադրել թե նա ահաբեկիչ է եւ նրան վնասազերծել են՝ օդ կրակելով։
Սկզբում լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, թե ռումբով ահաբեկիչ է հայտնվել վարչապետի գրասենյակի մոտ, սակայն Թուրքիայի ՆԳ նախարարը հայտարարել է, թե նա ընդամենը հոգեկան շեղում ունեցող անձ է եւ որեւէ ռումբ նրա մոտ չի եղել։





























