Եվրոպական կառույցները ԵՄ-ի գործընկերների հետ քննարկում են  փաստաթուղթը, որը կարող է առաջարկվել Հայաստանին Վիլնյուսի գագաթաժողովում: Այս մասին նոյեմբերի 21-ին լրագրողներին հայտնել  է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն` մեկնաբանելով նոյեմբերի վերջին Վիլնյուսում կայանալիք Եվրամիության  «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովը: 

Դեսպանը նշել է, որ հնարավոր է` ԵՄ-ն կորոշի Հայաստանին առաջարկել ստորագրել հենց Վիլնյուսի գագաթաժողովի ընթացքում ընդունված փաստաթուղթը: «Հայաստանը միանշանակ հայտարարել է ԵՄ-ի հետ իր հարաբերությունների զարգացման եւ ամրապնդման ցանկության մասին: Իր հերթին ԵՄ-ն նաեւ հայտնել է Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու եւ ամրապնդելու իր ցանկության մասին: Կասկած չկա, որ այդ երկկողմ ցանկությունն իր արտացոլումը կստանա Վիլնյուսի առաջիկա գագաթաժողովում»: