ՌԼԴԿ պատգամավոր Ռոման Խուդյակովը որոշել է ծայրահեղ քայլերի գնալ ապօրինի ներգաղթյալների դեմ պայքարում: Նա առաջարկում է նաեւ մահապատժի ենթարկել մանկապիղծներին ու սերիական մոլագարներին, գրում է «Իզվեստիան»:
Պատգամավորը առաջարկում է մահապատիժ սահմանել ծանր ու առանձնակի ծանր հանցագործությունների համար, որոնք կատարում են երկրի մայրաքաղաքի հյուրերը: Ռուսաստանում մահապատիժն արգելված է՝ վերջին մահապատիժը իրականացվել է 1996-ին:





























