Վրաստանի նոր վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին նոյեմբերի 21-ին կարգադրություն է ստորագրել նախարարների նշանակման մասին, ինչից հետո, ըստ գործող օրենսդրության, նոր կառավարությունը ստանձնել է լիազորությունները:
Չորեքշաբթի երեկոյան Վրաստանի խորհրդարանը վստահություն է հայտնել 16 նախարարների կաբինետին, 3 պետնախարարներին` Ղարիբաշվիլիի գլխավորությամբ եւ նրա կառավարության ծրագրին: Մի փոքր ուշ Վրաստանի նոր նախագահը հրաման է ստորագրել Ղարիբաշվիլիին երկրի վարչապետի պաշտոնում նշանակելու վերաբերյալ, որը մեկ տարվա ընթացքում զբաղեցնում էր Բիձինա Իվանիշվիլին:
«Իր առաջին աշխատանքային օրը վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին կարգադրություն է ստորագրել կառավարության անդամների նշանակման մասին», - «Նովոստի Գռուզիային»հայտնել է վարչապետի մամուլի ծառայության քարտուղար:
Վրաստանի կառավարության կազմը գրեթե չի փոխվել: Նախարարների թիմում միայն մեկ փոփոխություն կա` Գարիբաշվիլիի վարչապետ դառնալուց հետո թափուր էր մնացել ներքին գործերի նախարարի պաշտոնը, որն այժմ կզբաղեցնի Ալեքսանդր Չիկիաձեն:
Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին մտադիր է զբաղվել «քաղաքացիական հատվածի զարգացմամբ»:
Ինչ վերաբերում է Միխայիլ Սահակաշվիլիին, նրա նախագահական լիազորություններն ավարտվել էին նոյեմբերի 17-ին` Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի երդմնակալության օրը:




























