Ոստիկանության Էրեբունիի բաժնում, նոյեմբերի 18-ին հաղորդում է ստացվել, որ հրազենային վնասվածքներով բուժօգնության է դիմել 34-ամյա Արմեն Ս.-ն`  հայտնելով, որ վնասվածքն ստացել է Էրեբունիի վարչական տարածքում:

Ըստ բժշկի տեղեկանքի` Արմեն Ս.-ն ի վիճակի չի եղել հաղորդում տալու:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննության:

Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ` նոյեմբերի 19-ին, ժամը 21.30-ին, բաժին է ներկայացել  35-ամյա Սամվել Մ.-ն  եւ ներկայացրել իր մոտ ապօրինի պահվող Բելգիական արտադրության «Բրաունինգ» տիպի ատրճանակ` դատարկ պահունակով: Ըստ նրա հայտարարության` նոյեմբերի 18-ին, ժամը 18.00-ին, Արցախի փողոցի թիվ 18 շենքի բակում գտնվող զրուցարանում նշված զենքը գրպանից հանելով` ցանկացել է ցուցադրել ընկերներին, որի ժամանակ ատրճանակից պատահաբար կրակոցներ է արձակել, ինչի հետեւանքով ընկերը` Արմեն Ս.-ն, ստացել է վնասվածք:

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 2-րդ մասի եւ 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Սամվել Մ.-ն ձերբակալված է:

Կատարվում է նախաքննություն: