Իտալիա նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին, որը սեռական կապի մեջ է եղել մարոկացի պարուհի Ռուբիի հետ, իմացել է այն մասին, որ այդ պահին նա անչափահաս է եղել, հինգշաբթի օրը հայտարարել է միլանյան դատարանը: Այս մասին հաղորդում է «Gazeta.ru»-ն:

Դատարանը կարծում է, որ հավաքված ապացույցները միանշանակ խոսում են այն մասին, որ Ռուբին սեքսով է զբաղվել Բեռլուսկոնիի հետ՝ նվերների ու նշանակալի գումարի դիմաց:

Այսպիսով՝ դատարանը հաստատել է դատավճիռը, որը կայացվել է հունիսին եւ որի համաձայն Բեռլուսկոնին պետք է բանտում անցկացնի յոթ տարի՝ անչափահասի հետ սեռական կապի համար: