Եվրոպական ներդրումային բանկը Հայաստանին 60 մլն եվրո կտրամադրի «Հյուսիս-Հարավ» մայրուղու համար: Նախագիծը հաստատվել է Հայաստանի կառավարության այսօրվա նիստի ժամանակ:

Ինչպես նախագիծը ներկայացնելով հայտարարել է ֆինանսների առաջին փոխնախարար Պավել Սաֆարյանը, գումարը կտրամադրի տասներկու տրանշերով՝ հինգական միլիոն եվրոյով:

Բացի այդ նախատեսվում է 12 մլն եվրոյանոց գրանտ շնորհել ԵՄ Հարեւանության ներդրումային գործիքի միջոցով: Տանշը տրամադրելու են ֆիքսված տոկոսադրույքներով:

Հիշեցնենք, որ ավտոմայրուղու շինարարության ծրագիրը ֆինանսավորում է Զարգացման ասիական բանկը, ինչպես նաեւ Հայաստան կառավարությունը: Որոնվում են նաեւ այլ ներդրողներ: Մայրուղու ընդհանուր արժեքը կազմում 967 մլն դոլար: