Իլինոյսի համալսարանի ամերիկացի գիտնականները կազմել են ուղեղի՝ լեզուների ընկալման համար պատասխանատու հատվածների քարտեզը:

Նրանց դա հաջողվել է անել ուսումնասիրության արդյունքում, որին մասնակցել է 145 մարդ, հաղորդում է Gazeta.ru-ն:

Նշվում է, որ նրանց շարքում եղել են նաեւ գանգուղեղային լուրջ վնասվածքներ ստացած պատերազմի վետերաններ, որոնց մոտ խախտվել էր լեզուների ընկալման գործառույթը։

Հետագայում բոլոր մասնակիցների ուղեղային ակտիվության դիտարկումներից հետո էլ ստեղծվել էր նման քարտեզ: