Ըստ վերջին տվյալների` Ռիգայում սուպերմարկետի փլուզման զոհերի թիվը հասել է 12-ի, հայտնում է Լատվիայի պետական հրշեջ-փրկարարական ծառայությունը: Ավելի վաղ հաղորդվել էր ութ զոհերի մասին:

Ըստ Լատվիայի պետական հրշեջ-փրկարարական ծառայության` զոհերի թվում կան երեք փրկարարներ: Տուժել է 40 մարդ, շատերը ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց: Փլատակների տակ մնացած մարդկանց ճշգրիտ թիվը հայտնի չէ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Սուպերմարկետի շենքի մոտ շարունակում են մնալ փլատակների տակ գտնվող մարդկանց տասնյակ հարազատներ եւ բարեկամներ: