Ուկրաինայի կառավարության՝ ԵՄ հետ Ասոցացման մասին համաձայնագրի ստորագրման նախապատրաստումը չեղյալ հայտարարելու որոշումից վրդովված մարդիկ նոյեմբերի 21-ի երեկոյան հավաքվել են Կիեւում՝ Անկախության Մայդանում, հաղորդում է «Ուկրաինսկայա պրավդան»:
Տարբեր հաշվարկների համաձայն հավաքվել է 1-3 հազար մարդ: Մայդան են եկել նաեւ ընդդիմադիր քաղաքական գործիչներ, որոնց թվում՝ «Բատկիվշչինայի» առաջնորդ Արսենի Յացենյուկը, «Ուդարի» առաջնորդ Վիտալի Կլիչկոն, «Սվոբոդայի» առաջնորդ Օլեգ Տյագնիբոկը ու ԱԳ նախկին նախարար Յուրի Լուցենկոն:




























