Գործարար Սերգեյ Պոլոնսկին, որը Կամբոջայի բանտում սպասում է Ռուսաստան արտահանձնվելու որոշմանը, իր քաղաքացիական կին Օլգա Դերիպասկոյի  հետ ամուսնանալու դիմում է ներկայացրել:

«Երեկ երեկոյան Սերգեյ Պոլոնսկին եւ իր քաղաքացիական կին Օլգա Դերիպասկոն ամուսնություն կնքելու փաստաթղթեր են ներկայացրել», -  ուրբաթ օրը «Ինտերֆաքսին» հայտնել է փաստաբան Ալեքսանդր Կարաբանովը:

Նա նշել է, որ այս պահին Պոլոնսկին շարունակում է մնալ Կամբոջայի բանտում: «Դատն այդպես էլ տեղի չի ունեցել, եւ մինչ այժմ հայտնի չէ դրա ճշգրիտ ամսաթիվը: Խախտվել են բոլոր ընթացակարգային նորմերը», - ասել է փաստաբանը: