Հազարավոր պորտուգալացի ոստիկաններ բողոքի ակցիայի են դուրս եկել խորհրդարանի մոտ՝ կրճատումների ու աշխատավարձի նվազեցման դեմ: Ակցիայի մասնակիցները կարողացել են ճեղքել իրենց գործընկերների կազմած պատն ու մոտենալ խորհրդարանի շենքին, որտեղ նրանք երգել են ազգային օրհներգը, հակակառավարական կարգախոսներ վանկարկել, հաղորդում է BBC-ի Ռուսական ծառայությունը:
Ցուցարարները ասում են, որ բյուջեի կրճատումը սպառնալիքի տակ է դնում երկրի անվտանգությունը, քանի որ ոստիկանների աշխատավարձի կրճատումը ու նրանց թվի նվազեցումը կհանգեցնի ծառայության արդյունավետության նվազմանը:
Սակայն կառավարությունն ընդգծում է, որ ոստիկանությունը չի կարող բացառություն լինել բյուջետային միջոցների սղության պայմաններում:




























