Մեքսիկայի ոստիկանությունը երկրի արեւմուտքում հայտնաբերել է զանգվածային գերեզմաններ, որտեղ հուղարկավորված են առնվազն երեսուն մարդիկ: Գերեզմաններըհայտնաբերվել են երկու շաբաթ առաջ: Արեւմտյան Միչոական նահանգը հանդիսանում է թմրանյութերի արտադրության ու տարածման կենտրոններից մեկը, հաղորդում է BBC-ի Ռուսական ծառայությունը:
Տեղաբնակները սկսել են կազմակերպել զինված պահակախմբեր, որպեսզի թմրամաֆիայից պաշտպանեն իրենք իրենց ու իրենց ընտանիքները: Արեւմտյան Հալիսկո ու Միչոական նահանգներում հաճախ են մարդկանց առեւանդում ու նրանց դիմաց գումար պահանջում:





























