Հարավային Կորեան 2018-2022թթ. ամերիկյան Lockheed Martin ընկերությունից 40 հատ F-35A կործանիչ կգնի, հայտնում է «Ռենհափ» գործակալությունը:
Կործանիչներ ձեռք բերելու որոշման մասին հայտարարել է Շտաբերի ղեկավարների միացյալ կոմիտեի նախագահ Չհվե Յուն Հին` ուրբաթ օրվա նիստում: F-35 կործանիչը թողարկվում է երեք տարբերակներով` ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի, ծովային ուժերի կորպուսի եւ ռազմածովային ուժերի համար, դրա մատակարարման ժամկետը 2016թ. է, նոր օդանավի մոտավոր բազային արժեքն է 75 միլիոն դոլար: Ամերիկյան F-35 հինգերորդ սերնդի կործանիչը ստեղծվել է Lockheed Martin ավիաշինարարական ընկերության կողմից, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
F-35 Block 3s-ը նախատեսված է ինչպես օդային, այնպես էլ ցամաքային թիրախների համար:
Ըստ արտադրող ընկերության` օդանավի կառավարման համակարգ ստեղծելու եւ դրա սպառազինման աշխատանքները կավարտվեն 2015թ. վերջին:




























