Ակնհայտ է, որ մոտ ժամանակներում տեղի կունենա է Ռուսաստանի եւ Ուկրաինայի արհեստական մերձեցում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ռուս քաղաքագետ Ալեքսանդր Խրամչիխինը:

Նրա համոզմամբ՝ Ուկրաինայի ղեկավարությունն այժմ լուծում է սեփական խնդիրները: «Ենթադրվում էր, որ նրանք իրենց անձնական խնդիրները կլուծվեն Եվրամիության հետ ասոցացման շրջանակներում, իսկ այժմ պարզվել է, որ դա տեղի չի ունեցել եւ համապատասխանաբար, իշխանությունն ու փողերը պահելու լավագույն տարբերակը Ռուսաստանի հետ արհեստական համագործակցությունն է»,- նշել է Խրամչիխինը: Նա ընդգծել է, որ ուկրանական ղեկավարության գործողություններն ուղղված են իշխանության պահպանմանն ու, համապատասխանաբար, միջոցների, ու այն մշտապես կշարունակի մանեւրել Ռուսաստանի եւ Եվրոպայի միջեւ:

Հիշեցենք, որ նոյեմբերի 21-ին Ուկրաինայի նախարարների կաբինետը հրահանգել է դադարեցնել Եվրամիության հետ Ուկրաինայի ասոցացման համաձայնագրի կնքման նախապատրաստական աշխատանքները: Ավելի վաղ անհնար էր դարձել ԵՄ հետ Հայաստանի ասոցացման համաձայնագրի վավերացումը՝ Երեւանի՝  Մաքսային միություն մուտք գործելու որոշմամբ պայմանավորված: