Ամեն գերտերություն նախկին Խորհրդային Միության երկրներում ունի իր շահերը, այդ թվում՝ Հայաստանում: Այս մասին այսօր` նոյեմբերի 22-ին հրավիրված ասուլիսին ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, Լյուդմիլա Սարգսյանը:

«Հայաստանը իսկապես իրավունք  չուներ այդքան խաղերի մեջ մտնել Եվրամիության հետ՝ հասկանալով, որ գոյատեւում է մի տարածաշրջանում, որտեղ շրջապատված է թշնամիներով, իսկ անվտանգությունը պաշտպանում է ր Ռուսաստանը: Իշխանությունը պետք է բալանսավորված քաղաքականություն տաներ եւ խուսափեր այս շրջանում, որեւէ միության մեջ մտնելուց»,- ասաց Լյուդմիլա Սարգսյանը:

Նրա խոսքով, չէր կարելի այդ ձեւով մտնել Մաքսային միություն, այլ  պետք էր ազնիվ լինել եւ երկու կողմերի հետ : Իսկ մինչեւ բանակցությունների մեջ մտնելը ունենալ ժողովրդի աջակցությունը: «Մաքսային միություն մտնելու միակ շահը այն է, որ եթե չմտնեին, ապա ՀՀԿ-ն կկորցներ իշխանությունը: Իսկ, եթե  նախագահը ունենար ժողովրդի  աջակցությունը, ապա կկարողանար բանակցել հավասարը հավասարի հետ կամ բանակցությունները բալանսավորել ի շահ ժողովրդի եւ ի շահ մեր երկրի»,- ասաց Լյուդմիլա Սարգսյանը:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am